1410 դիտում
13:48 28-12-2022
Կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ
Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։
«Կարող է ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձեւաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։
«Մոսկվայի եւ Բրյուսելի բանակցային ձեւաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաեւ Վաշինգտոնի առաջարկած ձեւաչափի ստեղծումը։ Բայց որեւէ այլ ձեւաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
18:14 14-09-2024
ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
631 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ