211652_close_icon
views-count5556 դիտում article-date 16:36 28-12-2022

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյեն Լեկորնյուն ժամանել է Կիև։ Այս մասին, «Եվրոպական ճշմարտության» հաղորդմամբ, հայտնում է TF1 Info-ն։

Նշվում է, որ նա միանգամից ուղևորվել է «Հերոսների պատի» մոտ՝ Ֆրանսիայի անունից ծաղկեպսակ դնելու, հարգանքի տուրք մատուցելու մարտերում զոհված ուկրաինացի զինվորներին և հաստատելու Ֆրանսիայի աջակցությունն Ուկրաինային։

Դրանից հետո նախարարը աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության նախարարության թիմերի և ուկրաինացի զինվորականների հետ՝ Ֆրանսիայի կողմից  Ուկրաինային տրամադրված և հետագայում նախատեսվող ռազմական աջակցության վերաբերյալ:

Այնուհետ նախարարը երկկողմ հանդիպում կունենա իր ուկրաինացի գործընկերոջ հետ, որին կհաջորդի լրատվամիջոցների համար ճեպազրույցը։

Նմանատիպ նյութեր