937 դիտում
14:45 13-01-2024
Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև․ նախատեսվում է հանդիպում Զելենսկու հետ
Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ ժամանել է Ուկրաինա և Կիևին Փարիզի շարունակական աջակցությունը խոստացել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Սեժուրնեն մեկնել է Լեհաստան, որտեղից ավելի ուշ կուղևորվի Կիև։ Նախարարին մոտ կանգնած աղբյուրները նշում էին, որ այցը խորհրդանշական է և նպատակ ունի «վերահաստատել Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունն ու պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ»։
«Ես եկել եմ այստեղ՝ հայտարարելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ հեռանկարում կշարունակի աջակցել Ուկրաինային տնտեսական, ռազմական և հումանիտար առումներով», - հայտարարել է ԱԳ նախարարը Կիև ժամանելուն պես։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծրագրված հանդիպումից առաջ Սեժուրնեն հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայացուցիչները «մի շարք այցեր» կանեն՝ հասկանալու համար, թե «ինչ է պետք այսօր ուկրաինացիներին», փոխանցում է BFMTV-ն։
Նմանատիպ նյութեր
1259 դիտում
21:14 16-06-2020
Կիև-Երևան-Կիև հերթական չարտերային թռիչքը նախատեսվում է հունիսի 20-ին
1147 դիտում
15:03 21-02-2023
Իտալիայի վարչապետը ժամանել է Կիև Զելենսկու հետ հանդիպելու համար
1039 դիտում
13:00 04-04-2023
Մայք Պոմպեոն ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ
Այս բաժնից
1069 դիտում
16:09 17-11-2024
Կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիև
934 դիտում
15:36 17-11-2024
Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից
1051 դիտում
14:54 17-11-2024
Հնդկաստանը մեծ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի պատմական փորձարկում է իրականցրել