ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա
ԱՄՆ-ի վարչակազմը տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Իրանին արտադրել անօդաչու թռչող սարքեր և դրանք մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կիրառելու համար:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիան Ուոթսոնը The New York Times պարբերականին:
«Մենք ուղիներ ենք փնտրում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության դեմ՝ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և այն մասնավոր ընկերությունների հետ բանակցությունների միջոցով, որոնց արտադրության դետալներն օգտագործվել են ԱԹՍ-ների արտադրության մեջ: Մենք գնահատում ենք արտահանման հսկողությանն ուղղված հետագա քայլերը, որոնք կարելի Է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերում օգտագործվող տեխնոլոգիաներիներից օգտվելու Իրանի հնարավորությունները սահմանափակելու համար»,- նշել է նա։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն առաջին հերթին ցանկանում է Թեհրանին զրկել ԱԹՍ-ներում օգտագործվող արևմտյան դետալներից ու բաղադրամասերից։