211652_close_icon
views-count566 դիտում article-date 21:54 06-01-2023

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ին ԱԹՍ-ների մատակարարման հարցում աջակցող 6 իրանցիների դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները Իրանի 6 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։ Այդ մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Պատժամիջոցները կապված են Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հետ։

Վաշինգտոնի պնդմամբ՝ Թեհրանը այդ անօդաչուները փոխանցել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու համար։ 

Պատժամիջոցները սահմանել են իրանական Qods Aviation Industries ընկերության 5 ղեկավար աշխատակցի նկատմամբ։ Ընկերությունը համարվում է Իրանի պաշտպանական արդյունաբերության առանցքային արտադրողը և պատասխանատվություն է կրում ԱԹՍ-ների մշակման ու արտադրության համար։ 

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության տնօրենի նկատմամբ։ Կազմակերպությունը պատասխանատու է բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի համար։

Նմանատիպ նյութեր