794 դիտում
09:25 30-12-2022
Wagner Group-ի ղեկավարն անձամբ է հավաքագրել դատապարտյալներին առաջնագծում կռվելու համար․ Քիրբի․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասում է, որ ռուսական «Վագներ» վարձկան խմբավորումը, կադրերի պակաս ունի և դատապարտյալներ է հավաքագրում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ Քիրբիիի՝ Wagner Group-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն անձամբ է գնացել ռուսական բանտեր՝ հավաքագրելու դատապարտյալներին առաջնագծում կռվելու համար:
«Թվում է, թե պարոն Պրիգոժինը պատրաստ է ուղղակի մսաղացը նետել ռուս զինյալներին։ Իրականում, մոտ հազար «Վագներ» մարտիկ Բախմուտում սպանվել է՝ կռվելով վերջին շաբաթների ընթացքում, և մենք կարծում ենք, որ այդ հազար մարտիկների 90%-ը, ըստ էության, դատապարտյալներ են եղել»,-հայտարարել է Քիրբինը։
«Ռուսաստանը ճաղերի հետևում» քաղաքացիական իրավունքների պաշտպանության խմբի հիմնադիր Օլգա Ռոմանովայի խոսքով՝ «Նրանց չի հետաքրքրում գաղափարը, թե ինչու են ազատ արձակվում, այլ հետաքրքրում էր ազատությունը։ Նրանք ցանկանում էին ազատ լինել բանտից, կարգապահությունից և այլն»:
Քիրբին հայտարարել է, որ Wagner Group-ի ազդեցությունն աճում է: Պրիգոժինը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ռուսական բանակի գեներալներին Ուկրաինայում ձախողումների տանող իրենց ռազմավարության համար։
Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է, թե իբր բացասաբար է վերաբերվում Wagner Group-ի հավաքագրման արշավին:
Խաղաղության և ազատության կենտրոնի վերլուծաբան Իվան Էլանդի խոսքով՝
«Վագներ գրուպը» փաստացի մրցում է ռուսական բանակի զորամասերի հետ։
Այդուհանդերձ, թվում է, թե բանտարկյալները կոպիտ են և նման բաներ, բայց դա չի նշանակում, որ նրանք լավ ռազմական պատրաստվածություն ունեն:
Դա ցույց է տալիս, թե որքան թույլ է ռուսական բանակը»։
ԱՄՆ բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Փիթեր Զվակը կիսում է այդ տեսակետը. «Դա արտացոլում է ռուս զինվորականների վատ վիճակը»:
Շատ դատապարտյալների համար Wagner Group-ին միանալը բանտից դուրս գալու միջոց է թվում: Ռոմանովան ասում է, որ իրենք մարտնչելու մղում չունեն, այլ ավելի շուտ զինակոչին վերաբերվում են որպես ազատության տոմս: Այնուամենայնիվ, շատերը, միանալուց հետո փորձում են փախչել կամ միանալ Ուկրաինայի Զինված ուժերին, ինչը «Վագներ» խմբավորումը չի ընդունում: Օրինակ, նոյեմբերի կեսերին արտահոսք է տեղի ունեցել։
«Շատերը համաձայնեցին միանալ Wagner Group-ին՝ հուսալով անմիջապես փախչել: Նրանցից շատերը, սակայն, հանձնվում են և դրա համար արտադատական մահապատիժների ենթարկվում։ Ահա այդտեղ Պրիգոժինը մեծ սխալ թույլ տվեց։ Նա կարծում էր, որ այս մահապատիժները կտպավորեն դատապարտյալներին, և նրանք կդադարեն փախչել, բայց նրանք պարզապես դադարեցին միանալ Վագներ խմբին»,-ասել է Օլգա Ռոմանովան։
Ըստ Քիրբիի՝ ԱՄՆ հետախուզությունը ենթադրում է, որ Wagner Group-ը նաև իր սպառազինությունների մի մասը ստանում է Հյուսիսային Կորեայից: Պենտագոնի տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեայից առաջին բեռնափոխադրումը եղել է նոյեմբերին, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է։

Նմանատիպ նյութեր
1090 դիտում
20:41 18-07-2023
ԱՄՆ և դաշնակիցները կաշխատեն Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար․ Քիրբի
1606 դիտում
14:05 22-03-2023
Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Ջոն Քիրբի
1102 դիտում
12:58 09-06-2023
Ուկրաինայի զինուժի մեծ կորուստները սպասելի են մարտերի ակտիվացման դեպքում. Քիրբի
Այս բաժնից
676 դիտում
11:02 19-01-2025
Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
733 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
946 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում