211652_close_icon
views-count1024 դիտում article-date 20:41 18-07-2023

ԱՄՆ և դաշնակիցները կաշխատեն Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար․ Քիրբի

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի այլ երկրների հետ աշխատել Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար: Այդ մասին ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ վերանայել գործարքը չերկարաձգելու որոշումը և միաժամանակ հայտնում ենք, որ մենք շարունակելու ենք մյուս երկրների հետ ջանքեր գործադրել Սև ծովով թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական արտադրության հացահատիկն աշխարհի երկրներ հասցնելու ջանքերը»,- ասել է Քիրբին:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան պատժամիջոցները երբևէ պարենի կամ պարարտանյութի վրա չեն տարածվել:

Քիրբիի խոսքով, ոչինչ, այդ թվում Ղրիմի կամրջին հասցված հարվածը, չի կարող արդարացնել գործարքից հրաժարվեկլու ռուսների որոշումը:

Երեկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ որոշումը մեծ ճգնաժամ կստեղծի աշխարհի աղքատ երկրներում:

Նմանատիպ նյութեր