211652_close_icon
views-count814 դիտում article-date 20:13 30-12-2022

Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Խմբում ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, այլք:

Նմանատիպ նյութեր