4956 դիտում
10:01 31-12-2022
Հետաքրքիր փաստեր Ամանորի հետ կապված ավանդույթների մասին
Ի՞նչ գիտենք Ամանորի մասին։ Կան հետաքրքիր փաստեր, որոնք ավելի նշանակալի են դարձնում աշխարհի բոլոր երկրներում նշվող այս հեքիաթային տոնը։
Հին Հռոմում Ամանորը նշում էին մարտ ամսին. այդ ժամանակ էլ սկսվում էին դաշտային աշխատանքները:
Մ.թ.ա հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տոնը տեղափոխեց տարվա սկիզբ` հունվարի 1-ին:
Անգլիայում Նոր տարին երկար ժամանակ նշում էին մարտի 25-ին, և միայն 1752 թվականին Ամանորի առաջին օրը համարվեց հունվարի 1-ը:
Իտալիայում ընդունված է Ամանորի նախաշեմին ազատվել և պատուհանից դուրս նետել հին և ոչ պիտանի իրերը: Որքան շատ հին իրերից ազատվեք, այնքան ավելի շատ հարստություն և հաջողություն կլինի նոր տարում:
Տոկիոյում Նոր տարուն բոլորը պատրաստում են կարկանդակներ և բաժանում անցորդներին` հավատալով, որ տարվա հաջողությունը կախված է բաժանած կարկանդակների քանակից:
1843 թվականին Լոնդոնում տպագրվեց ամանորյա առաջին բացիկը։ Այդպես էլ առաջացավ միմյանց ամանորյա բացիկներ նվիրելու սովորությունը։
Բրազիլիայում ամանորյա ավանդական ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն։
1895 թվականին Միացյալ Նահանգներում` Սպիտակ տան դիմաց, տեղադրված տոնածառի վրա վառեցին առաջին էլեկտրական խաղալիքը։
Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե տոնածառի, այլ՝ պատշգամբի վրա, իսկ Շվեդիայում` վառարանի մոտ:
Մեքսիկացիներն իրենց ամանորյա նվերները հայտնաբերում են կոշիկի մեջ, իսկ իռլանդացիները և անգլիացիները` գուլպաների:
Ֆրանսիացիները սովորաբար իրար նվիրում են հուշանվերներ և ամանորյա բացիկներ։
Շոտլանդիայում Նոր տարվա առաջին օրն ամուսնության առաջարկություն չեն անում և չեն թափում աղբը։
Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները:
Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները:
Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը:
Խորհրդային բռնազավթման առաջին տասնամյակներում՝ արգելված էր Սուրբ Ծննդյան տոներին տոնածառը որպես խորհրդանիշ համարելը: Ամբողջատիրական իշխանությունը Քրիստոսի Ծնունդը և դրա հետ կապված բոլոր ծեսերը արգելել էր, իսկ նշողները ենթարկվում էին հալածանքի: Ուինսթոն Չերչիլի պահանջով խորհրդային իշխանությունը թույլատրեց մարդկանց նշել Ամանորը։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ ի հայտ եկան Ձմեռ պապը և Ձյունանուշը։

Նմանատիպ նյութեր
3500 դիտում
22:14 28-12-2016
Վախի տեսակներից մեկը կապված է հեռախոսով զանգեր կատարելուց կամ զանգ ընդունելուց․ հետաքրքիր փաստեր
3066 դիտում
17:15 21-01-2014
Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին