2047 դիտում
15:22 02-01-2023
Խորվաթիան միացել է Շենգենյան գոտուն և Եվրոգոտուն
Խորվաթիան հունվարի 1-ին միացել է Շենգենյան գոտուն և Եվրոգոտուն։ Երկիրն իր ազգային արժույթը Կունայից փոխեց եվրոյի և դարձավ եվրոգոտու 20-րդ երկիրը։ Շենգենյան գոտում Խորվաթիան անընդմեջ 27-րդ երկիրն է, որտեղ անդամ երկրների միջև կարող է ազատ տեղաշարժվել մինչև 400 միլիոն մարդ։
1tv.ge-ի փոխանցմամբ՝ «BBC»-ն գրել է, որ փորձագետները կարծում են, որ Եվրոգոտուն միանալը կօգնի պաշտպանել Խորվաթիայի տնտեսությունը։ Սակայն իրենք՝ խորվաթները, մտավախություն ունեն, որ եվրոյին անցումը կհանգեցնի գների աճի։ Նոյեմբերին Խորվաթիայում գնաճի մակարդակը հասել է 13,5 տոկոսի, ինչը երեք անգամ գերազանցում է ամբողջ եվրոգոտու ցուցանիշը։
Անցումային 14-օրյա ժամանակահատվածում երկրում կունան կմնա շրջանառության մեջ, որպեսզի բնակչությունը կարողանա այն փոխանակել եվրոյով։
Խորվաթիան Եվրամիության անդամ է դարձել 2013 թվականի հուլիսի 1-ին։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
955 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
1015 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել