41849 դիտում
11:26 03-01-2023
Խոշոր հրդեն Վանաձորում․ երկհարկանի փայտաշեն տներում առաջացած կրակի դեմ պայքարել են հրշեջների 6 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել են Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի ներկայացուցիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Էներգետիկների ավանի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7/4 երկհարկանի փայտաշեն բազաբնակարան շինությունում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 4 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Մինչ օպերատիվորեն կժամանեին հրշեջները, քաղաքացիները փորձել են սեփական ուժերով կանխել կրակի տարածումը։ Այնուհետև ժամանած հրշեջները մի քանի ժամ պայքարել են կրակի դեմ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանտաար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։
Տեղում տարածքը սահմանազատել և հրշեջների ու քաղաքացիներին հետ կրակի տարածման դեմ պայքարել են նաև Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի, ավագ պարեկ Միքայել Հովհաննիսյանի, պարեկ Արման Անդրեասյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային և ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խմբերը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրություններով՝ հրդեհի վայր են ժամանել մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր տեղում պարզում են դեպքի հանգամանքները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած քաղաքացիները մի քանիսն են, քանի որ տները պատկանում է մի քանի քաղաքացիների
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+