1966 դիտում
19:02 03-01-2023
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին
Մեծ Բրիտանիայում ցածր եկամուտ ունեցող միլիոնավոր ընտանիքներ ֆինանսական տարվա ընթացքում կառավարությունից մինչև 900 ֆունտ ստերլինգ (1084 դոլար) աջակցություն կստանան: Այս մասին հայտնել է երկրի աշխատանքի և կենսաթոշակների վարչությունը: Հայտնում է Reuters-ը։ Գումարը կփոխանցվի նրանց բանկային հաշիվներին տարվա ընթացքում՝ երեք վճարումով:
Դրամական աջակցության մասին հայտարարել էր տնտեսական և ֆինանսական հարցերով նախարար Ջերեմի Հանթը աշնանը՝ նաև տեղեկացնելով մի շարք հարկերի ավելացման մասին: Կառավարությունն այն ժամանակ մանրամասներ չէր հայտնել վճարումների ժամանակացույցի մասին:
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ առանձին 150 ֆունտ կհատկացվի հաշմանդամություն ունեցող ավելի քան 6 մլն անձանց համար և 300 ֆունտ՝ ավելի քան 8 մլն թոշակառուների համար:

Նմանատիպ նյութեր
2310 դիտում
23:28 09-03-2021
«Հայաստան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին
3935 դիտում
18:06 27-05-2017
Եվրամիությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին խաղաղություն հաստատվելուց հետո. Սվիտալսկի
Այս բաժնից
700 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
919 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում