58672 դիտում
11:54 05-01-2023
Վանաձորում մեկ օրում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթի երկու դեպք. ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 4-ին, Վանաձորում մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել։
Ժամը 18։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 34 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Հայկ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Ռուբեն Հ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկները` դասակի հրամանատար Ռոման Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Վրաերթի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկ Հայկ Սարգսյանը և հայտնել, որ ինքը գտնվում է ծառայությունից դուրս և տեղեկություն է ստացել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի երաժշտական դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել հետիոտնին ու վարորդը հեռացել է դեպքի վայրից։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները` Լոռու գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և 4-րդ դասակի հրամանատար Ռոման Պետրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սիլվա Ղ-ն է։
Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, ժամը 21։00-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Ա-ն և հայտնել, որ ժամը 19։00-ի սահմաններում ինքն է իր կողմից վարած Opel մեկնիշի ավտոմեքենայով երաժշտական դպրոցի մոտ վրաերթի ենթարկել Սիլվա Ղ-ին։
Վրաերթի փատով Հայաստանի քննչակակ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երկու դեպքերով էլ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+