211652_close_icon
views-count706 դիտում article-date 15:40 06-01-2023

Լատվիայում ձերբակալվել է «Սպուտնիկ Լատվիա» կայքի ավագ խմբագիր Կասեմը

Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Սպուտնիկ Լատվիա» լրատվական կայքի ավագ խմբագիր Մարատ Կասեմին: Հայտնում են լատվիական ԶԼՄ-ները։

Նա մեղադրվում է Եվրոպական միության սահմանած պատժամիջոցները խախտելու համար: Ձերբակալությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Կասեմին ներկայացվել է մեղադրանք Լատվիայի Քրեական օրենսգրքի 84 հոդվածի 1-ին մասով (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների խախտում), որով նա կարող է դատապարտվել ընդհուպ 5 տարվա ազատազրկման:

«Սպուտնիկ Լատվիա» կայքն, ըստ լատվիացի իրավապահների, «տարածել է Կրեմլի շահերից բխող, այդ թվում՝ Լատվիան և նրա դաշնակիցներին պարբերաբար վարկաբեկող տեղեկություններ»:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո այդ լրատվական կայքի աշխատանքը Եվրամիության տարածքում արգելվել է, քանի որ կայքն արդարացրել է Մոսկվայի ագրեսիան և վարել է ԵՄ անդամ երկրներում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականություն:

Մարատ Կասեմը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Սպուտնիկ Լատվիա» կայքի թիմում և պատասխանատվություն է կրել խմբագրական քաղաքականության համար: Նա մի քանի տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն 2022 թվականի վերջին ընտանեկան հանգամանքների բերումով վերադարձել է Լատվիա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան Կասեմի ձերբակալությունն անվանել է «դիկտատորական ռեժիմների վրեժխնդրություն»։

Նմանատիպ նյութեր