211652_close_icon
views-count772 դիտում article-date 22:33 06-01-2023

30 տարվա մեջ առաջին անգամ Արցախին, որպես ինքնուրույն իրավասուբյեկտ, իր ուզածը որոշելու հնարավորություն է տրվել. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է. «Շուրջ մեկ ամիս է, ինչ շրջափակված է Արցախը:
Հասկանալի է, թե ինչ է ուզում Ադրբեջանը:
Հասկանալի է, որ Թուրքիան ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը:
Հասկանալի է, որ Ռուսաստանը դեմ չէ դրան, ինչն ուզում է Թուրքիան, որն ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը:
Հասկանալի է, որ միացյալ Արևմուտքն ուզում է այն, ինչը չի ուզում Ռուսաստանը, որը դեմ չէ դրան, ինչն ուզում է Թուրքիան, որն ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը:
Հասկանալի է, որ պաշտոնական Երևանն ուզում է այն, ինչ ուզում են միացյալ Արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Այսինքն՝ պաշտոնական Երևանը, Հայաստանի՝ դիրքորոշում չունենալու հաշվին, միայն սեփական իշխանության երկարացումն է ուզում: 
Այս պարագայում, շատ էական է Արցախի իշխանության դիրքորոշումը: 30 տարվա մեջ առաջին անգամ Արցախին, որպես ինքնուրույն իրավասուբյեկտ, իր ուզածը որոշելու հնարավորություն է տրվել»։

Նմանատիպ նյութեր