31565 դիտում
15:30 07-01-2023
Ծեծկռտուք և դանակահարություն Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի «Դեմեր» կոչվող տարածքում․ կան վիրավորներ․ մասնակիցների թիվը հասնում է 6-ի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 6-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վիրավորում, աջակողմյան հեմոպնեվմոթորակս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 32-ամյա Հովհաննես Ա․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ մինչև վիրահատարան տեղափոխվելը, նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երանոս գյուղի անտառում վայր ընկնելու հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արծրուն Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ՝ վաչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ի․ Մոսրոպյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ հունվարի 5-ին ժամը 21։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող բացօդյա զրուցարանում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Ա․-ն, 23-ամյա Մաքսիմ Ա․-ն, 33-ամյա Անդրեաս Ա․-ն, 23-ամյա Էրիկ Մ․-ն, 33-ամյա Արտակ Ա․-ն, և 29-ամյա Վահրամ Զ․-ն նշված զրուցարանում հաց ուտելու ընթացքում, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Հովհաննես Ա․-ի և Մաքսիմ Ա․-ի միջև, որի ընթացքում Հովհաննես Ա․-ն քարով հարվածել է Մաքսիմ Ա․-ի ոտքին, իսկ հետո փայտով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Այդ ընթացքում Մայքսիմ Ա․-ն իր ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Հովհաննես Ա․-ի թիկունքի աջակողմյան հատվածին, պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներից մի քանիսին, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին մասնակից, դեռևս չհայտնաբերված անձանց և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
37616 դիտում
10:16 26-01-2024
Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ․ կռվի մասնակիցների թիվը հասնում է 25-ի