1115 դիտում
23:05 07-01-2023
Թյուրիմացությունը շտկված է. Հանրային ՀԸ-ն կամբողջացնի Սուրբ Ծննդյան համերգի տեսագրությունը. տեր Ասողիկ քահանա Կարապետյան
Սուրբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թյուրիմացությունը շտկված է: Կուզեմ իմ մասնավոր շնորհակալությունը հայտնել Հանրային հեռուստաընկերությանը՝ ի դեմս Գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիար Տիգրան Վիրաբյանի, որ ազնվաբար և ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց մեր արդար վրդովմունքն արտահայտող գրառմանը. Սբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:
Եվ թող ոչ ոք չփորձի հանդգնել և խնդիրը նենգաբար շահարկել:
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե. 6)»:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հունվար 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի էր ունեցել տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին: Համերգը հեռարձակվել էր Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որում երախտիքի խոսք կար՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

Նմանատիպ նյութեր
20567 դիտում
09:37 15-04-2020
Մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան. Iravunk.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»