211652_close_icon
views-count1486 դիտում article-date 14:07 07-01-2023

Հանրային հեռուստաընկերությունը կրճատել է Սուրբծննդյան համերգի հաղորդավարի խոսքի՝ Վեհափառին երախտագիտություն հայտնելու հատվածը․ Տեր Ասողիկ

Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն...

Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը: Արդ, այստեղ ենք հրապարակում դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոքրոգությամբ կտրված հատվածը.

«…Որդիական ակնածանքով ու սիրով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ Իր օրհնությամբ կյանք պարգևեց այս նախագծին»»,- գրել է նա և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար, երախտագիտության խոսք հղել տոնական համերգի հովանավորներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր