38493 դիտում
19:45 08-01-2023
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են Mercedes-ը, Mitsubishi Grandis-ն ու Opel Zafira-ն, կա 3 վիրավոր․ օպերատիվ են գործել Սիսիանի հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարո Բ․-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել հանդիպակաց երթևեկող` Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Ռաֆայել Բ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արսեն Բ․-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարո Բ․-ի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվել Բ․-ն, 69-ամյա Լիլիա Մ․-ն և Արսեն Բ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 71-ամյա Ցողիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակագ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի և Mitsubishi Grandis-ի վարորդները հայր ու որդի են, և նրանք տուն մեկնելիս են եղել, երբ Opel-ը բախվել է նրանց ավտոմեքենաներին։
Լուսանկարները` Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+