211652_close_icon
views-count1327 դիտում article-date 15:19 09-01-2023

Համայնքային ավտոբուսային շարժակազմը համալրվում է. 80 միավոր «MAN» և «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար: 

Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:  

Նմանատիպ նյութեր