211652_close_icon
views-count1024 դիտում article-date 10:37 21-10-2024

Zhong Tong մակնիշի 171 ավտոբուսներից 79-ը արդեն Երևանում են

Նոր ձեռքբերված Zhong Tong մակնիշի 171 ավտոբուսներից 79-ը արդեն Երևանում են. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևան ավտոբուս« ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե որքան է կազմել այս տարվա սուսիդիայի չափը։

«Հունվարի 1-ից հունիսի 1-ը՝ 3 մլրդ 273 մլն 621 հազար դրամ, իսկ հունվարի 1-ից առ այսօր 1մլրդ 806 մլն դրամ»,- ասաց Կիրակոսյանը։

Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ դեռևս 2.5 մլրդ դրամի կարիք էլ առաջանալու է. «Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը 7.5 մլրդ դրամ այս տարվա ընթացքում սուբսիդավորում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին»։

Նմանատիպ նյութեր