766 դիտում
09:25 10-01-2023
Ռուսական կողմը անընդհատ հայտարարում է, թե բանակցում է․ Արցախից արձագանքում են, թե բանակցություններ չկան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարին ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես կորսված ժամանակ։ Արցախյան պատերազմից երկու տարի անց՝ ողջ 2022 թվականի ընթացքում Հայաստանը չկարողացավ որևէ կերպ վերականգնել իր թուլացած դիրքերը։ Ավելին, հայկական կողմը ստիպված էր միայն բախվել մեկը մյուսին հերթ չտվող նոր խոշոր սպառնալիքների։ Նախ՝ ադրբեջանցիները անցած տարվա մարտին, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Արցախի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը: Սակայն այդպես էլ համարժեք պատասխան չեղավ ադրբեջանական ագրեսիային։ Դրան հետևեց Բաքվի նոր պահանջը, թե Հայաստանի ու Արցախի միջև երթևեկությունը պետք է կազմակերպել նոր երթուղով։
Ու այս անգամ ևս կոպտորեն խախտելով հրադադարի մասին հայտարարությունը՝ ադրբեջանական կողմն օկուպացրեց Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանը նախաձեռնեց նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերը նոր տարածքներ օկուպացրին Հայաստանից։ Այս ագրեսիային էլ համարժեք պատասխան չտրվեց, ու Բաքուն անցավ հաջորդ քայլին։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները «բնապահպանական» պատրվակների ներքո փակեցին Լաչինի միջնացքը։ Եթե միջանցքի փակման առաջին օրերին թվում էր, թե Ադրբեջանը տեղի կտա ու կբացի դեպի Արցախ տանող կենսական ուղին, ապա ընթացքում իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը զուր են։ Եվ Լաչինի միջանցքը փակ է մնում նաև հիմա։ Այսինքն, իրադարձությունների օրինաչափությունը անցած տարվանից չի փոխվել, և դրա արդյունքում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ, և արցախահայությունն ուղղակի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Տարօրինակ է ռուսական կողմի պահվածքը։ Ռուս խաղաղապահները ունեն բոլոր իրավունքները Լաչինի ճանապարհը բացելու համար, սակայն ռուսական կողմը անընդհատ հայտարարում է, թե բանակցում է կողմերի հետ ճանապարհը բացելու համար։ Բայց այդպես էլ պարզ չէ, թե այդ ինչ բանակցություններ են, քանի որ Արցախից արձագանքում են, թե բանակցություններ չկան։ Ինչո՞ւ է հապաղում ռուսական կողմը կամ ինչի՞ է սպասում։ Այս թեման կապված է նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության հետ։ Չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է, ինչպես այսօր վարվում է Հայաստանի ու Արցախի հետ, վաղն էլ նույն ձևով վարվելու է Ռուսաստանի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1722 դիտում
16:36 22-09-2020
Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան
Այս բաժնից
877 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1759 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»