1256 դիտում
13:17 10-01-2023
Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո
Արցախը Հայաստանից սնուցող էլեկտրականության միակ բարձրավոլտ գծում այսօր՝ հունվարի 10-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Արցախի ամբողջ տարածքում այսօրվանից էլեկտրականության հովհարային անջատումներ տեղի կունենան։ Այս մասին հաղորդում է ԱրցախԷներգո-ն։
«Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։
Ելնելով տվյալ իրավիճակից՝ Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) եւ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հայտարարություններից։
Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան»,- նշվում է հաղորդման մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3409 դիտում
21:29 06-08-2022
Հայկ Խանումյան. Այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ կկառուցվեն Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում