211652_close_icon
views-count1032 դիտում article-date 12:13 11-01-2023

Սոլեդարի համար կատաղի մարտերը շարունակվում են

Երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ Սոլեդարի համար կատաղի մարտերը շարունակվում են։ Գրում է DW.com-ը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը այս քաղաքում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում պատերազմի իրավիճակի վերաբերյալ հերթական զեկույցում նշում է, որ ռուսական ուժերը ամբողջությամբ չեն գրավել Սոլեդարը՝ չնայած ռուսական կողմի մի շարք հայտարարություններին քաղաքի անկման մասին: Այս պահին վաղաժամ է ասել, թե ով է վերահսկում որոշակի տարածքներ՝ քաղաքային մարտերի դինամիկ բնույթի պատճառով, նշում են ամերիկացի փորձագետները։ Միաժամանակ, ըստ նրանց, նույնիսկ Սոլեդարի ամբողջական գրավումը ռուսների կողմից չի նշանակում Բախմուտի անմիջական շրջապատում։  

Նմանատիպ նյութեր