883 դիտում
13:22 12-01-2023
ՀՀ-ի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել նույնականացման քարտով. անձնագրի կարիք չի լինի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, թե Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումն առաջնահերթություն է, այդպես արտացոլված է նաև Կառավարության ծրագրում:
«Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան»,- ասաց Միրզոյանը:
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
«2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել, և այժմ այս համաձայնագրի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ կա»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց.
«Այս համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, այսինքն՝ անձնագրի անհրաժեշտություն չեն ունենալու»:
Փաշինյանը հայտնեց, որ այսօր սպասում են Վրաստանի պատվիրակությանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ նիստի շրջանակում այս համաձայանագիրը կստորագրվի։

Նմանատիպ նյութեր
75645 դիտում
18:08 04-03-2020
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով
3793 դիտում
19:30 19-10-2021
Անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության համար մրցույթ է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1114 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1417 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ