739 դիտում
14:28 12-01-2023
ՌԴ–ում գարնանային զորակոչը կարող Է անցկացվել խառը համակարգով՝ ընդգրկելով 18-ից 30 տարեկան քաղաքացիներին
Ռուսաստանում զորակոչային տարիքի նոր համակարգին անցումը կարող է սկսվել արդեն գարնանային զորակոչից: Այս մասին Парламентская газета պարբերականին հարցազրույցում հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
«Մինչև գարնանային զորակոչի մեկնարկը յուրաքանչյուր զինկոմիսարիատ պետք է պարզի, թե քանի մարդ է համապատասխանում նոր պահանջներին: Իսկ հետո այդ տվյալները հարկավոր է համապատասխանեցնել մարտական առաջադրանքին»,- ասել է Կարտապոլովը։ Նա հայտնել է, որ սկզբնական շրջանում կզորակոչեն խառը ձևով, այսինքն՝ 18-ից 30 տարեկաններին։ Իսկ ամբողջական անցումը նոր համակարգին, որի դեպքում զորակոչի նվազագույն տարիքը կազմելու Է 21, իսկ առավելագույնը՝ 30, կտևի մեկից երեք տարի, ասել է Դումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։
«Մի շարք փոփոխություններ կպահանջվեն գործող օրենսդրության մեջ, մասնավորապես, «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում», - նշել է Կարտապոլովը։ Ներկայում ժամկետային զինծառայության կարող են զորակոչվել 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Իր հերթին Интерфакс գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել Էր ժամկետային զինծառայության զորակոչի տարիքային սահմանները փոխելու պլանների մասին։
«Զինված ուժերը համալրելիս քաղաքացիների զորակոչի տարիքն աստիճանաբար 18-ից հասցնել 21-ի, իսկ առավելագույնը հասցնել 30-ի»,- ասել Էր նախարարը։ Նա հայտնել էր նաև, որ պլանավորվում է «ապահովել քաղաքացիների ցանկությամբ ծառայության առաջին օրվանից պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորությունը»։ Ավելի վաղ՝ 2022 թ. դեկտեմբերի 17-ին, Մոսկվայի մարզի զինվորական կոմիսար Ալեքսեյ Աստախովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության ժամկետի ավելացում չի նախատեսվում։

Նմանատիպ նյութեր
5219 դիտում
12:28 25-04-2017
Խառը մենամարտերի վարպետ Ռոնդա Ռոուզին մասնակցել է ԱՄՆ-ում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթին
1243 դիտում
13:19 12-03-2023
Տեխասի իշխանություններն ԱՄՆ քաղաքացիներին կոչ են անում գարնանային արձակուրդներին Մեքսիկա չմեկնել
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg