211652_close_icon
views-count1120 դիտում article-date 17:08 12-01-2023

Անձնական շահերը Լեռնային Ղարաբաղից ավելի կարեւոր համարողները դավաճան են․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով, մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերը կամ նեղ քաղաքական շահերն ավելի կարեւոր են համարում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, դավաճան են։

Այս մասին Արցախի պետական նախարարը հայտարարեց «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ։

Նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն էլ հավելեց, որ չպետք է խնդիրների լուծումը որոնել միայն խաղաղապահների հարթությունում։

«Խաղաղապահների հետ մենք քննարկում ենք խնդիրները։ Բաքվի սադրանքներն ուղղված են խաղաղապահների դեմ դժգոհության ալիք բարձրացնելուն։ Պետք չէ ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր