1152 դիտում
22:33 12-01-2023
Վայոց ձորի մարզում ևս մեկնարկել է ձմեռային զորակոչը
Հունվարի 11-ին Վայոց ձորի մարզում ևս մեկնարկել է ձմեռային զորակոչը: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, մեկնարկի արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, պատերազմի վետերաններ և հոգևորականներ: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն է մաղթել նորակոչիկներին, նշելով, որ նրանք մեկնում են համալրելու հայոց բանակի շարքերը՝ ստանձնելով հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախների խաղաղությունն ապահովելու սրբազան պարտքը:
Մարզպետը նշել է նաև, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հայրենիքին ծառայելը պատիվ է, հպարտություն և վստահություն հայտնել, որ վայոցձորցի նորակոչիկները բարձր պատասխանատվությամբ ու փառքով կանցնեն պարտադիր զինվորական ծառայությունը և տուն կվերադառնան ավելի կոփված և ուժեղացած:
Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքներ են հղել նաև ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, ԳՇ 5-րդ ԲԿ հրամանատար Սմբատ Գրիգորյանը, Ռինդի միջնակարգ դպրոցի զինղեկ Խաչիկ Խաչատրյանը:
Օրհության կարգ է կատարել Վայոց Ձորի թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Աշուղբաբյանը:

Նմանատիպ նյութեր
895 դիտում
19:34 11-01-2024
Վայոց ձորի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը
1777 դիտում
17:59 16-01-2015
Վայոց ձորի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը. լուսանկարներ
2454 դիտում
23:42 09-02-2021
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը. Հայոց բանակ է ճանապարհվել նորակոչիկների առաջին խումբը
Այս բաժնից
505 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում