211652_close_icon
views-count632 դիտում article-date 23:12 12-01-2023

Երևանում մթնոլորտային օդի որակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2022 թվականի դեկտեմբերի 29-ին և 2023 թվականի հունվարի 3-11-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 3-ին, Շենգավիթում՝ հունվարի 6-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին, Արաբկիրում՝ հունվարի 6-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 5-ին»։

Նմանատիպ նյութեր