789 դիտում
21:23 13-01-2023
«Երբեք չնահանջեք». Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հունվարի 13–ին, այցելել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է վերականգնողական կենտրոնը։
«Երբեք չնահանջեք, շարունակեք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք եւ իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը»,– զինհաշմանդամների հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:
Նա որպես հուշ իր հետ տարել է տղաների պատրաստած թիթեռներով կոմպոզիցիան:
Ի դեպ, սա Զինվորի տան առաջին բիզնես ծրագիրն է, որտեղ բոլոր աշխատակիցները պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոստացել է Ֆրանսիա հասնելուն պես Փարիզի հաշմանդամների տանը փոխանցել Զինվորի տան հետ գործակցելու գաղափարը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Զինվորի տան տղաներին՝ իրենց քաջության, հանուն հայրենիքի կատարած խիզախությունների եւ չհանձնվելու համար, չհանձնվելու եւ նորից կյանքի իմաստը վերագտնելու:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
984 դիտում
15:49 26-11-2020
Նիդերլանդների դեսպանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
1967 դիտում
20:25 25-03-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք