678 դիտում
11:28 14-01-2023
ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում կքննարկեն հացահատիկի բաշխման հարցը․ Mehr
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան հանդիպում կանցկացնեն ամբողջ աշխարհում հացահատիկի արդար բաշխման վերաբերյալ հարցերը քննարկելու համար՝ պարենային ճգնաժամը կանխելու նպատակով, հաղորդում է Mehr-ը:
«2023 թվականի փետրվարի 10-ին Մոսկվայում տեղի կունենա հանդիպում՝ քննարկելու աշխարհում հացահատիկի արդար բաշխման եւ պարենային ճգնաժամը կանխելու նպատակով առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ որոշումները՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ համապատասխան կազմակերպությունների եւ խոշոր ռուս արտահանողների եւ իրանցի եւ թուրք ներմուծողների ներկայությամբ»,-գրում է լրատվամիջոցը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հացահատիկի մատակարարման ոլորտում առկա խնդիրներն ու խոչընդոտները, այդ թվում՝ բանկային-ֆինանսական, լոգիստիկ եւ մաքսային հարցերը:
Հանդիպմանը նախատեսվում է ուղիղ երկխոսություն հաստատել հացահատիկի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների եւ ներմուծողների միջեւ՝ Թուրքիայի եւ Իրանի միջոցով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի տարանցումը այլ երկրներ հեշտացնելու համար:

Նմանատիպ նյութեր
1314 դիտում
16:02 03-11-2022
Հայաստանն Իրանի հետ որևէ տարակարծություն չունի. ԱԳՆ խոսնակը՝ Mehr գործակալությանը
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg