36146 դիտում
13:37 14-01-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են BMW-ն, Opel-ն ու բեռնարատ ГАЗель-ը․ կա վիրավոր․ երթևեկությունը դարձել է միակողմանի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 27 կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 33-ամյա Հովհաննես Հ․-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, 34-ամյա Գառնիկ Գ․-ի վարած Opel մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արսեն Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Ն․ Քասյանի կողմից նախաձեռնվել է վարույթ, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+