211652_close_icon
views-count976 դիտում article-date 16:41 14-01-2023

Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի եւ ադրբեջանցիների համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում, Արցախում արժանապատիվ, հարգանքով ու ազատ ապրելու իրավունքից»,-նշել է նա։

Ավելի վաղ Արցախի պետնախարարը նշել է, որ արցախցիները չեն լքի իրենց հայրենիքը, որքան էլ բարդ լինի իրավիճակը։

«Մենք չենք լքելու մեր հայրենիքը, որքան էլ բարդ լինի իրավիճակը։ Ամեն օր մենք կատարում ենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն՝ մնալ եւ պաշտպանել մեր հողը: Միայն այդպես կարող ենք կանխել Արցախի կորստի գործընթացը եւ երաշխավորել հայկական աշխարհի պահպանումը ապագա սերունդների համար»,-ընդգծել Է Վարդանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր