211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:20 16-01-2023

Համաշխարհային ունիվերսիադա. Վիկտորիա Ազրոյան- Արթուր Գրուզդև պարային զույգը 13-րդն է

Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքիպարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհայինուսանողական ձմեռային 31-րդ խաղերում:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն: Համաշխարհային ուսանողականխաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկներիշարքից:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի է դուրս եկել նաև առաջատար դահուկավազորդՄիքայել Միքայելյանը: 1500 մետր սպրինտի որակավորման փուլում նա գրավել է 13-րդհորիզոնականը՝ չկարողանալով տեղ զբաղեցնել լավագույնների շարքում:

Միքայելը հունվարի 17-ին և 18-ին հանդես կգա դահուկավազքի դասական և ազատ ոճի 10 կմմրցատարածություններում:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցելհունվարի 12-ին: Միջոցառմանը 50 երկրի ավելի քան 2000 պատվիրակ է մասնակցել:

ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային Համաշխարհային ունիվերսիադայինմասնակցում է պետական ֆինանսավորմամբ. Կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել: Մրցավայր է մեկնել 6 մարզիկ, որոնք հանդես են գալիս 4 մարզաձևում:Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև լեռնադահուկորդ ՀարությունՀարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:

Հարություն Հարությունյանի մեկնարկը նախատեսված է հունվարի 18-ին, Նորիկ Թադևոսյանինը՝հունվարի 21-ին:

Նմանատիպ նյութեր