626 դիտում
14:48 17-01-2023
Վիետնամի նախագահը հրաժարական է տվել
Վիետնամի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեն համաձայնել է ընդունել նախագահ Նգուեն Սուան Ֆուկի ինքնակամ հրաժարականը, հայտնում է վիետնամական VnExpress թերթը՝ վկայակոչելով կոմիտեի հայտարարությունը։
«Նախագահը պատասխանատու էր նրա համար, որ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում երկու փոխվարչապետեր եւ երեք նախարարներ թույլ են տվել խախտումներ, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների։ Երկու փոխվարչապետեր հեռացել են իրենց պաշտոններից, իսկ երկու նախարարներին եւ եւս մի քանի պաշտոնյաներին քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Հստակ գիտակցելով իր պատասխանատվությունը՝ Ֆուկը որոշել է հեռանալ իր բոլոր պաշտոններից», - նշում է թերթը։
Ֆուկը Վիետնամի վարչապետն էր 2016-2021 թվականներին։ 2021 թվականի ապրիլին նա նախագահ էր ընտրվել։

Նմանատիպ նյութեր
3497 դիտում
11:34 21-09-2018
Մահացել է Վիետնամի նախագահը
1657 դիտում
00:38 24-01-2014
Պաշտոնական. «Բարսելոնա»-ի նախագահը հրաժարական է տվել
Այս բաժնից
823 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
892 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg