690 դիտում
14:13 18-01-2023
Բլինքենը մերժել է նոր տարածքները որպես բանակցությունների գրավ ընդունելու ՌԴ պահանջը
Ուկրաինային ուղղված՝ նոր տարածքային իրողությունները ճանաչելու ՌԴ-ի պահանջը չի կարող մեկնակետ հանդիսանալ Ուկրաինայում կարգավորման բանակցությունների համար։ Երեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Եղել է հռետորաբանություն, որը մի քանի շաբաթներ եւ ամիսներ առաջ է մղում ՌԴ-ն, այն մասին, որ իրենք շահագրգռված են դիվանագիտության հարցում, իսկ Ուկրաինան եւ մենք՝ ոչ։ Դա, իհարկե, բնավ ճիշտ չէ։ Ինձ թվում է՝ բավական է նայել [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի խոսքերին։ Թուրքիայի նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանի հետ վերջերս ունեցած զրույցում նա ասել է, որ քանի դեռ Ուկրաինան չի ճանաչել նոր տարածքային իրողությունները, ինչպես նա է արտահայտվել, պայմանավորվելու բան չկա։ Այլ խոսքով՝ քանի դեռ Ուկրաինան չի ճանաչել եւ չի ընդունել այն փաստը, որ տարածքները չեն վերադառնալու, բանակցություններ վարելու բան չկա։ Սա, հասկանալի է, ինքնին հաջողության շանս չունի [բանակցային գործընթաց սկսելու տեսակետից]»,- պետքարտուղարությունում կայացած բանակցություններից հետո ասել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նմանատիպ նյութեր
802 դիտում
11:09 02-05-2023
Երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղության համար. Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի բանակցությունների մասին
1120 դիտում
09:27 28-06-2023
Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է. ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
2257 դիտում
10:18 08-11-2019
Խափանման միջոցը փոխելիս որպես գրավ կարող է կիրառվել նաև անշարժ գույքը. «Ժամանակ»
Այս բաժնից
826 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
895 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg