211652_close_icon
views-count810 դիտում article-date 22:32 19-01-2023

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ

ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։

Այս մասին նշված է Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։ Մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»,- նշված է գրառման մեջ։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Նմանատիպ նյութեր