849 դիտում
09:25 20-01-2023
Շատ անհաջող միջադեպ էր. ԵՄ դեսպանը՝ ադրբեջանցիների կողմից ավտոբուսը կանգնեցնելու մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:
ԵՄ դեսպանից, մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է: Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշեց. «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց եւ ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք լուծել խնդիրը»:
Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ կասի Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների մասին, տիկին Վիկտորինը նշեց. «Կարծում եմ՝ արդեն ասացի. մենք փորձում ենք դիվանագիտական լուծում գտնել»: Իսկապես մտահոգ էր ՀՀ-ում ԵՄ դեսպանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3880 դիտում
09:48 03-08-2020
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. Կանադայում ՀՀ դեսպանություն
8431 դիտում
15:52 01-12-2023
«Հո շառ չես, արա՛». Տղամարդը սպառնում է քարով ջարդել ավտոբուսը. միջադեպ՝ Մյասնիկյան պողոտայում. Oragir.News
Այս բաժնից
877 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1759 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»