211652_close_icon
views-count990 դիտում article-date 21:05 20-01-2023

Արևմուտքը զղջալու է Ուկրաինային զենք մատակարարելու համար. Պեսկով

ՆԱՏՕ-ի երկրները դեռ զղջալու են ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria Novosti-ն։

«Այն (հակամարտությունը) իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին: Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է նա։

Նշենք, որ այսօր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ԵՄ-ի առանձին երկրների՝  Ուկրաինային ծանր տանկեր և մարտական սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին:

«Կարծում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են մարտական սպառազինություն և ծանր տանկեր, որոնք նրանք խնդրել են, և առանձին եվրոպական երկրներ պատրաստ են դրանք տրամադրել», - մեջբերում է Reuters գործակալությունը Բորելի խոսքերը։

Նմանատիպ նյութեր