956 դիտում
17:51 24-01-2023
12 երկիր համաձայն է Ուկրաինային փոխանցել մոտ 100 Leopard տանկ, եթե Գերմանիան թույլ տա. ABC
Տասներկու երկիր համաձայնել է Ուկրաինային փոխանցել մոտ 100 գերմանական Leopard տանկ, հայտնում է ամերիկյան ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային, որի անունը չի նշվում։
Նշվում է, որ դա տեղի կունենա, եթե Գերմանիայի կառավարությունը տա իր թույլտվությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբի հանդիպմանը։
Լեհաստանն ու Ֆինլանդիան արդեն հրապարակայնորեն հայտարարել են Կիև տանկեր տեղափոխելու պատրաստակամության մասին։ Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ Իսպանիան, Նիդեռլանդները և Դանիան նույնպես ցանկանում են Ուկրաինային տրամադրել որոշ տանկեր։
Գերմանիան առանցքային դեր է խաղում Leopard տանկերի մատակարարման բանավեճում, քանի որ դրանք արտադրվում են Մյունխենի Krauss-Maffei Wegmann գործարանում: Երկիրը հրաժարվում է դրանք Ուկրաինային փոխանցել իր պաշարներից։ Իշխանությունները պնդում են, որ Գերմանիայի անցյալի պատճառով դա առաջինը պետք է անի Միացյալ Նահանգները։ Սպիտակ տունը տրամաբանական չի համարում Գերմանիայի դիրքորոշումը, քանի որ գերմանական Leopard տանկերը կարող են Ուկրաինա մատակարարվել Abrams-ից շուտ, Bloomberg-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի կարծիքին ծանոթ աղբյուրը։
ԱՄՆ իշխանությունները հավանություն չեն տալիս իրենց ծանր Abrams տանկերի (55 տոննա քաշով) տեղափոխմանը տեխնիկական պատճառներով, դրանց գազատուրբինային շարժիչները վառելիքը սպառում են հսկայական արագությամբ, հակված են խափանումների, և դրանց սպասարկումը պահանջում է բարձր որակավորում ունեցող անձնակազմ։ Դրանց պահպանման ծախսերը չափազանց բարձր են, ընդգծել են Պենտագոնում։

Նմանատիպ նյութեր
836 դիտում
16:07 01-02-2023
Իսպանիան մտադիր է 4-6 Leopard տանկ փոխանցել Ուկրաինային. El Pais
869 դիտում
12:59 22-01-2023
Գերմանիան կարող է Ուկրաինային փոխանցել Leopard-2 մարտական տանկեր
916 դիտում
15:45 28-04-2023
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ևս 80 Leopard 1 տանկ Ուկրաինային փոխանցելու մասին
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են