211652_close_icon
views-count738 դիտում article-date 20:21 24-01-2023

Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել․ NEWS.am

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատական նիստի ավարտին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Վահե Դոլմազյանին: Այս մասին NEWS.am-ին պատմել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանի միջնորդությունն այսօր կայացած դռնփակ դատական նիստի ընթացքում մերժվել է։

«Այսօրվա դատական նիստի ավարտին Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ ինքը երկար ժամանակ է՝ արդեն 1 տարի 4 ամիս, գտնվում է անազատության մեջ, մինչդեռ դատավոր Վահե Դոլմազյանը չի դրսեւորում հատուկ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը, որը եւ՛ քրեադատավարական օրենսդրությամբ, եւ՛ վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված պահանջ է, առավելապես սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը ձգձգվում են, նշանակված դատական նիստերը սպասվածից շատ ավելի կարճատեւ են լինում՝ պատճառաբանելով դատարանի ծանրաբեռնվածությունը, իսկ դատավորի կողմնակալության մասին միջնորդությամբ նշվել է, որ դատական նիստերի ձգձգումները դատավորի կողմից դիտավորյալ են իրականացվում, որպեսզի կալանավորման միակ հիմքը՝ վկաների վրա ազդեցություն ունենալը, դեռեւս անհնար լինի չեզոքացնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր