7528 դիտում
11:03 25-01-2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջամտության շնորհիվ Շենգավիթում «աջափսանդալի» վերածված երթևեկությունը կարգավորվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հունվարի 21-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որով Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ տևական ժամանակ է Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկի լուսակիրները չեն գործում, ինչի պատճառով էլ անընդհատ վթարներ են տեղի ունենում, իսկ որոշ վարորդներ էլ փողոցն անցնող հետիոտների համար ստեղծում են վթարայաին իրավիճակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ խնդիրը 1 օրում լուծվեց, ու արդեն երթևեկությունը չի վերածվի «աջափսանդալի»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 20 օրից ավելի է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում երթևեկությունը, մանավանդ՝ գիշերային ժամերին, վերածվում է «աջափսանդալի»։
SHAMSHYAN.com ահազանգած բնակիչներն ասում էին․ «20 օր է՝ խաչմերուկի լուսակիները չեն աշխատում։ Գրեթե ամեն օր ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, սակայն այնտեղ լսում ենք նույն պատճենահանված խոսքը՝ «Տեղյակ ենք, կկարգավորվի խնդիրը»։
Ու 20 օր է, պատկան մարմինները «ոչ գվում են, ոչ բվում»։ Իսկ խաչմերուկում դեպքերի պակաս չկա։ Վարորդներն էլ հենց տեղում ամենավերջին խոսքերով իրար են հիշում, ամեն մեկը պնդելով, թե ճանապարհն իրենն է, ինքը պետք է անցնի։
Այս լուսակիրները տարիներ առաջ՝ բնակիչներիս բազմաթիվ խնդրանքներից հետո, այն ժամանակվա ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ, ՀՀ ճանապարահային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ տեղադրվեցին, որի համար շատ գոհ ու շնորհակալ էինք։ Բայց 20 օր է՝ փչացել է, չի գործում։ Ու 20 օր է քաղաքապետարանից չեն բարեհաճում գան ու խնդիրը վերացնեն։
Մեր մտքով էլ անցնում է, որ էս ներկաները մտածում են՝ եթե նախկիններն են դրել, թող իրենք էլ գան, սարքեն։ Լրիվ աջափսանդալային վիճակ։
Ավելի ենք զայրանում նաև, որ այս փողոցով ամեն առավոտ աշխատանքի է մեկնում ու տուն վերադառնում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ով երևի՝ վարդագույն ակնոց է դրել ու չի տեսնում, որ իր ճանապարհի վրա տեղադրված լուսակիրները չեն գործում։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»