211652_close_icon
views-count587 դիտում article-date 14:33 30-01-2023

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահ ընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

«Ակնկալում ենք շարունակել կառուցողական և արդյունավետ երկխոսությունը երկկողմ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Խաչատուրյանը:

Հունվարի 28-ին Չեխիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որոնց արդյունքում նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը: Նրա հիմնական մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր:

Նմանատիպ նյութեր