891 դիտում
10:39 31-01-2023
Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. իշխանության նոր նպատակը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ լուծարվել է: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին, հիշեցնենք, համալսարանն այն ժամանակ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի մակագրությամբ՝ բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին գրություն էր ստացել:
Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված է մնում: Բանն այն է, որ, ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի, ԿԳՄՍ նախարարությունը մանեւրելու ու օրենքը տարբեր կերպով մեկնաբանելու հնարավորություն ունի: Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումը ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում»:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»: Ստացվում է՝ նախարարությունը, հղում անելով հոդվածի 7-րդ կետին, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման հարցը կարող է եւս մեկ ամիս ձգձել: Նշենք, սակայն, որ դեռեւս այս տարվա հունվարի 12-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ նախարարության խնդիրն այս պահին բուհի խորհուրդը կազմավորելն է:
Այս մասով մեկ ամսվա ընթացքում ի՞նչ գործողություն է արել ԿԳՄՍՆ-ն. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացրին. «ԿԳՄՍՆ-ն, օրենքով սահմանված կարգով, քայլեր է ձեռնարկում համալսարանի բնականոն գործունեության ապահովման համար: Այս մասով առաջիկայում հայտարարություն կլինի»:
Հաշվի առնելով, սակայն, խիստ «ժողովրդավար» իշխանությունների՝ բուհերի ինքնավարությունը մեղմ ասած հարվածի տակ դնելու ձեռագիրը, ապա պետք չէ բացառել, որ չնայած համալսարանում տեղի ունեցած ընտրություններին ու օրենքի տառին համապատասխան ռեկտոր ընտրելու հանգամանքին, այնուամենայնիվ, իշխանությունները Բրյուսովի համալսարանում նույնպես իրենց «սրտի ռեկտորին» են ուզում տեսնել:
2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ, սակայն, հիշեցնենք, Ֆրանսիայի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագոչում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորներն էլ կուսակցական պատկանելիություն չունենան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1339 դիտում
07:36 12-01-2024
Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. հայտնի է ժամկետը. «Ժողովուրդ»
1872 դիտում
17:22 17-11-2021
Իշխանության նպատակը շարունակական զիջումներով իշխանության մնալն է․ «Հայաստան» դաշինք
2230 դիտում
09:53 10-02-2016
Բրյուսովի անվան պետական համալսարանը ամանորյա ճոխ խնջույքի համար ծախսել է 4 մլն դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ