755 դիտում
19:46 31-01-2023
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային շրջանակը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին:
Այս համատեքստում ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները:
Վարչապետը կարևորել է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող մյուս ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով նախագծերի ու բարեփոխումների որակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակ նախանշելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
733 դիտում
15:55 08-05-2023
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
1099 դիտում
15:39 21-02-2023
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
946 դիտում
18:48 28-06-2024
Քննարկվել է 2025-2027 թվականների ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան