1021 դիտում
10:49 01-02-2023
«Ներկա-նախկինին» փոխարինել է «արևմտամետ-ռուսամետը»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին հասարակությունը «սեւերի» եւ «սպիտակների», «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» բաժանելու մասին, պարզ էր, որ պարանոիկ քարոզչության հիմնական ջրբաժանն է լինելու «ներկա-նախկին» տարբերակումը: Ինչ խոսք, այդ ջրբաժանը չափազանց պայմանական է, որովհետեւ այն «նախկինները», որոնք ծառայում են այսօրվա իշխանություններին, հիմա էլ պետական համակարգում պատվավոր տեղ են զբաղեցնում: Վերջին օրինակը Մնացական Մարտիրոսյանն է:
Պարզ է նաեւ, որ այդ բաժանումը գնալով «մաշվում է»: Իշխանափոխությունից 1 կամ 2 տարի հետո կարելի էր արդարանալ հայտնի քարոզչական թեզերով՝ «թողեք՝ աշխատեն», «բա 30 տարի երկիրը թալանել են, ուզում եք մեկ տարում ամեն ինչ դզվի՞», «թող կայանան, հետո քննադատեք»: Իշխանափոխությունից 5 կամ ավելի տարի անց նույն բանն ասելն ավելի դժվար կլինի: Քանի՞ տարի է պետք կայանալու համար:
«Նախկին-ներկա» պատումն, այդպիսով, անհրաժեշտ է աստիճանաբար փոխել մեկ այլ պատումով: Իշխանական քարոզչությանը պետք են «յուրայինների» եւ «օտարների» բաժանելու նոր չափանիշներ: Եվ դա «արեւմտամետների» եւ «ռուսամետների» առասպելն է: Առաջիններն, իբր, զարգացման, ժողովրդավարության, առաջադիմության կողմնակիցներ են, իսկ երկրորդները, հակառակը՝ բռնապետության, խավարամտության եւ տեխնիկական հետամնացության կողմնակիցներ: (Նկատենք, սակայն, որ անհանդուրժողականությամբ եւ ագրեսիվությամբ մեր «արեւմտամետները» երբեմն կարող են մրցակցել Սոլովյովների եւ Սիմոնյանների հետ):
Եթե այդ բաժանումը կատարվեր, ասենք, Էստոնիայում, ապա այն, անշուշտ, իմաստ կունենար՝ միանգամայն արդարացված կլիներ ազատվել ռուսներից եւ դառնալ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ: Բայց մենք ապրում ենք շատ ավելի բարդ, խճճված տարածաշրջանում, որտեղ շահերը վերացական «առաջադիմությամբ» կամ «հետադիմությամբ» չեն պայմանավորված: Եթե առաջնորդվենք առաջարկվող պարզունակ տրամաբանությամբ, ապա մեր տարածաշրջանում «առաջադիմության ջահակիրը» Թուրքիան է, որն Արեւմուտքի եւ Իսրայելի հետ պայքարում է «հետադիմական» Իրանի դեմ: Իսկ, մյուս կողմից, ասացեք, խնդրեմ, ո՞վ է Էրդողանի ամենամտերիմ զինակիցներից մեկը: Այո, կռահեցիք, Պուտինը: Այդպիսով, մեր «արեւմտամետները», պարադոքսալ ձեւով, պաշտպանում են Ռուսաստանի շահերը:
Բայց այդ նրբությունները մեր քաղաքացիներին չեն հետաքրքրում: Կարեւորը՝ բաժանարար նոր գիծ գծելն է, պարանոյայի մթնոլորտ ստեղծելը եւ վիրտուալ «5-րդ շարասյան» գործակալներին «բռնելն է»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1360 դիտում
11:30 10-03-2023
Արևմտամետ և ռուսամետ քաղաքագետների համամասնությունը՝ 10:1․ «Առավոտ»
7456 դիտում
10:35 01-12-2018
Ռուսները զարմացած են, թե ինչպես է արևմտամետ Դավիթ Շահնազարյանը հայտնվել ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»
1965 դիտում
19:13 22-12-2020
Արևմտամետ ՀԿ-ները տարեկան մոտ 30 մլն դոլար են ստանում․ ինչի վրա են ծախսվում այդ գումարները. armeniasputnik.am
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»