211652_close_icon
views-count890 դիտում article-date 13:00 01-02-2023

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը

Հարկավոր է ճնշում գործադրել  հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը:

Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:

«Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - ասաց Լեո Դոքերթին:

Նա նաև հավելեց, որ Start Fund հիմնադրամը, որի կարևոր դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է, 350 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր