33330 դիտում
13:21 01-02-2023
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Opel Astra-ները, որոնցից մեկը կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են 2 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչ Արմեն Ավագյանը։
Վթարի հետևանքով Opel Astra-ներից մեկը կողաշրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+