1283 դիտում
14:14 01-02-2023
Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը կրող համերգը։ Ֆասթ Բանկը միացել է «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։
«Ֆասթ Բանկը, մեր հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները մշտապես աջակցում են նմանատիպ միջոցառումների իրականացմանը և կարևորում են հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Սա արդեն դարձել է մեր ռազմավարության մի մասը։ Եթե ուզում ենք ապագայում էլ Կոմիտասներ ու Մանսուրյաններ ունենալ, ապա պետք է կանգնենք նմանատիպ գաղափարների կողքին»,- նշեց Ֆասթ Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ-Զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը:
Երեկոյի ընթացքում հնչեց 2 պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:
Մաեստրոն անկեղծացավ՝ նշելով, որ համերգը հերթական շարքային միջոցառումների թվին դասել չի կարող, քանի որ իրականացավ տարիների իր երազանքը։ «Ինձ համար չափազանց կարևոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսն առաջին անգամ հնչեցին։ Հայրեններ գրել էի երիտասարդ հասակում ու երկար երազել էի նոր հայրենների մասին։ Հայ բանաստեղծության և երաժշտության կապը, իմ կարծիքով, խթանման պահանջ ունի։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,- նշեց Տիգրան Մանսուրյանը։
«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգն իր ստեղծագործություններով հաստատեց մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու ևս մեկ անգամ արժևորվեց հայոց լեզուն, պոեզիան, կոմիտասյան հիմքը հայ կոմպոզիտորական դպրոցի:
Մրցույթի և համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել նմանօրինակ միջոցառումների իրականացմանը և այդ կերպ նպաստելու է մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
15:37 11-10-2023
Ֆասթ Բանկը՝ «Երևան Օփեն 2023»-ի գլխավոր հովանավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1114 դիտում
18:28 24-10-2023
Ֆասթ Բանկը՝ «Երևան Օփեն 2023»-ի գլխավոր հովանավոր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին