211652_close_icon
views-count1480 դիտում article-date 15:54 01-02-2023

Հայտնի է՝ ինչ է որոշվել «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում

«Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը հանդիպել է տեսչական մարմնի ղեկավարի հետ: հանդիպման արդյունքում որոշվել է.

- Տոնավաճառի սեփականատերը՝ տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։

- Դրանից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո:

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։

Նմանատիպ նյութեր